03 12 2022

Փաշինյանը պնդել է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների»․ «Հրապարակ»

Փաշինյանը պնդել է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած բանկային ոլորտի մասնագետներն անցած շաբաթ խորհրդարանում դեմ են արտահայտվել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման՝ իշխանության առաջարկած մոդելին, սակայն Նիկոլ Փաշինյանը, երկու ոտքը դրած մեկ մաշիկի մեջ, պնդում է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների», որպեսզի քաղաքացիներին ավելորդ անհարմարություններ չպատճառվեն։

Հիշեցնենք, որ փորձագետներն առաջարկում են, որ հայտարարագիր ներկայացնելիս քաղաքացին հիմնավորի՝ ապացուցի իր ունեցվածքը, հակառակ դեպքում գործընթացը դառնում է անիմաստ, քանի որ վաղը պետությունը չի կարող իքս պաշտոնյային, գործարարին կամ քաղաքական գործչին ասել, որ ապօրինի է հարստացել, եթե չունի նախնական պատկերը։

Կառավարությունում օրերս նեղ կազմով քննարկման ժամանակ Փաշինյանն ասել է, որ համընդհանուր հայտարարագրումը կիրականացնեն ոչ թե մասնագիտական համայնքի թելադրանքով, այլ այնպես, ինչպես իրենք են պատկերացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ