12 06 2020

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրում նաև բիթքոյններ կան

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրում նաև բիթքոյններ կան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակված են պետական պաշտոնյաների տարեկան հայտարարագրերը։

Ներկայացնում ենք ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարգիրը։

2019 թվականի սկզբում Հայկ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 3,5 միլիոն ՀՀ դրամ, իսկ տարվա ավարտին՝4,1 միլիոն դրամ։ Տարվա սկզբին ունեցել է 2,300 Բիթքոյն, տարվա վերջում այն դարձել է 3,400։ Այս պահին 1 բիքթոյնի արժեքը  մոտ 9300 դոլար է։

Պատգամավորի կանխիկ միջոցները տարվա սկզբում եղել է 16 հազար դրամ, 60,000.00 ԱՄՆ դոլար, իսկ տարվա ավարտին՝ 24 հազար, 55,000.00 ԱՄՆ դոլար։

Տարվա սկզբին ունեցել է MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, իսկ ավարտին ձեռք է բերել երկրորդ մեքենան՝ LEXUS մակնիշի՝ 19,800 ԱՄՆ դոլար արժողությամբ։

Որպես անշարժ գույք գրանցված է բնակելի տուն՝ Արաբկիր համայնքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ