15 10 2024

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված ՔՊ-ականի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված ՔՊ-ականի մասին

Ես չունեմ կաշկանդվածություն ՔՊ-ականների մասով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ  Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչող գործին։

Հարցին՝ ինչո՞ւ Աղազարյանին չեն զրկում պատգամավորական անձեռնմխելիությունից, Սասուն Խաչատրյանը ճպատասխանեց՝ նշելով. «Դուք ասում եք ինչ-որ տեղեկություններ, որոնց մասին դուք չեք կարող տեղեկություն ունենալ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ: Դեպքի առնչությամբ քրեական վարույթ կա հարուցված: Առաջիկայում պարզ կդառնա, թե ի՞նչ գնահատական կտան Աղազարյանի ենթադրյալ արարքին իրավապահները և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ