03 10 2024

Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. News.am

Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. News.am

 

 ԱԺ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս մասին գրում է NEWS.am-ը;

«Խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ:

Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ կա հարուցված: Առաջիկայում պարզ կդառնա, թե ի՞նչ գնահատական կտան Աղազարյանի ենթադրյալ արարքին իրավապահները և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազությունը:

Ի դեպ՝  շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսի հովանավորչությամբ ներկայումս զբաղվում են ՔՊ-ական այլ պատգամավորներ ևս»,- ասվում է լուրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ