09 08 2024

Գնալով Եվրադատարան՝ Վահե Գրիգորյանը շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ. Ալեքսանդր Կոչուբաև



Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտ է ներկայացրել՝ դառնալու Եվպրոպական դատարանի դատավոր՝ կառավարության կողմից առաջարկվող երեք թեկնածուներից մեկն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Վահե Գրիգորյանը ցանկացավ կառավարությանը ցույց տալ, որ Եվրոպական դատարանում կշարունակի գործել հօգուտ Հայաստանի կառավարության: Ես հուսով եմ, որ իմ այս խոսքը Եվրոպական դատարան կհասնի և ընտրության ժամանակ շատ խորքային կմտածեն՝ արդյո՞ք Վահե Գրիգորյանը քաղաքական ֆիգուր, քաղաքական դերակատար չէ և գնալով Եվրոպական դատարան՝ չի զբաղվելու քաղաքականությամբ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ