01 08 2024

Կոռուպցիոն չարաշահումներ՝ Արտաշատում. 5 անձ կալանավորվել է. Փաստինֆո

Կոռուպցիոն չարաշահումներ՝ Արտաշատում. 5 անձ կալանավորվել է. Փաստինֆո

Արտաշատ համայնքում կոռուպցուն գործով 5 անձ է կալանավորվել։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։

«Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են»,- հայտնեցին կառույցից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ