22 06 2024

Այս հայտարարության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հանցակազմ չի տեսել, վարույթ չի նախաձեռնել. Ռոման Երիցյան

Այս հայտարարության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հանցակազմ չի տեսել, վարույթ չի նախաձեռնել. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս հայտարարության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հանցակազմ չի տեսել և ներկայացված հաղորդման հիմքով քրեական վարույթ չի նախաձեռնել։ Քննիչը կարծում է, որ հաղորդման հեղինակը չի հիմնավորել, որ արցախացին նույն ղարաբաղցին է ։

Հիշեցնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու համար։

Այդ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ավելի ծանր պատասխանատվություն է նախատեսում նույն արարքի համար, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ