Այն տեղեկությունը, որը հիմա հայտնելու ենք, կարելի է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձանցից՝ վերադառնալու հետո։ Շնորհավորելու փոխարեն՝ ոստիկանության աշխատակիցներին կոչ եմ անում իրենց շարքերից մաքրել նմանօրինակ թյուրիմացություններին: Այս մասին հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ երեկ տեղի ունեցած խոշտանգման դեպքին։
Հարությունյանի խոսքով՝ Սամվելին հրաժեշտ տալիս եղել է նորմալ վիճակում, հագուստը եղել է նորմալ վիճակում, որևէ տեղ վնասված չի եղել։
«Երբ տեղեկացա դեպքի մասին, իջա դատաբժշկական փորձաքննությունների կենտրոն։ Սամվելին բերեցին, ջինսե տաբատի ծնկների հատվածում թարմ խոտի հետքերն էին, դեմքի ճակատային հատվածն ուռած էր, աջ ձեռքն ուռած էր, ձախ ունքը վնասված էր, ուսն ու ձեռքը քերծված էր»,- ասաց Վարազդատ Հարությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը