06 06 2024

Վաղը քննարկվելու է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը․ Ռուբեն Մելիքյան

Վաղը քննարկվելու է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Վաղը՝ հունիսի 7-ին ժամը 14:30-ին, Երևան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե՝ Նազարբեկյան 40) կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները։

Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։
Հիշեցնեմ, որ Սամվելը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։
Նիստը դռնբաց է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ