Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելուց առաջ լրագրողները Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանին հարց ուղղեցին, թե իշխանությունը դատական համակարգի վրա ճնշում գործադրո՞ւմ է։
Պատասխանեց․ «Եղանակային ճնշումներ զգում եմ»։ Լրագրողների հարցին՝ «Իսկ դատական ճնշումնե՞ր գործադիրից»։ Պատասխանեց․ «Չէ, միայն եղանակային»։
Այլ հարցի չպատասխանեց։
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում աշխատանքից ազատման դիմում է գրել 4 դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ դատավորները 4 տարի առաջ ընդհանուր «չաթ»-ում հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, և հայհոյանքը տեղ հասցնող է եղել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը