Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/4975/05/20 վարչական գործով 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 136-Ա որոշման իրավաչափությունը, արտահայտել է հետևյալ կարևոր դիրքորոշումները.
ՏՄՊՊՀ-ն հիշեցնում է, որ հիշատակված որոշմամբ «Պարգև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված ապրանքը որպես «թթվասեր» մակնշելն ու իրացնելն այն դեպքում, երբ դրանում առկա է բուսական յուղ և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգի իմաստով ապրանքը չի հանդիսանում «թթվասեր», որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է 14 306 034 (տասնչորս միլիոն երեք հարյուր վեց հազար երեսունչորս) դրամի չափով տուգանք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը