10 12 2019

Խոշոր տուգանքներ՝ թթվասեր արտադրող ընկերություններին

Խոշոր տուգանքներ՝ թթվասեր արտադրող ընկերություններին

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ  «Պարգև»,  «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ների և ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ թթվասերի արտադրության մեջ կիրառված բուսական յուղը չմակնշելու համար, որը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, մասնավորապես  «Պարգև» ՍՊԸ-ի  նկատմամբ նշանակվել է տուգանք` 2,384 338.93 դրամի չափով, «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի նկատմամբ ` 295,290 ՀՀ դրամի չափով, իսկ ԱՁ  Գագիկ Կոլյայի Մանուկյանին տրվել է նախազգուշացում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ