30 01 2024

Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից ևս 1 միլիոն դրամի վիրավորվել է

Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից ևս 1 միլիոն դրամի վիրավորվել է

Hayeli.am-ի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան մուտքագրվել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Հայելի ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի։

Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ իր պատվին ու արժանապատվությանը վիրավորանք է հասցրել Անժելա Թովմասյանի հետևյալ խոսքը․ «Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ ըսենց վազվզում էր, ինքը ըսենց ոտքերի տակ վազվզում, վազվզում էր Ալենը, ոտերի տակ վազվում»։

Հայցվոր Ալեն Սիմոնյանը դատարանին խնդրում է Անժելա Թովմասյանին պարտավորեցնել հայցվորից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի նոյեմբերի 14-ին ևս վիրավորանքի համար դատի էր տվել Անժելա Թովմասյանին՝ պահանջելով 3 մլն դրամ փոխհատուցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ