23 11 2023

Խախտվում է Հայկ Մամիջանյանի՝ պատգամավորի անձեռնմխելիության իրավունքը. փաստաբան



«Խախտվում է Հայկ Մամիջանյանի՝ պատգամավորի անձեռնմխելիության իրավունքը»,- լրագրողների հետ զրույցում Հայկ Մամիջանյանի հարցաքննությունից հետո ասաց նրա փաստաբան Սլավիկ Պողոսյանը՝ արձանագրելով, որ մինչև Մամիջանյանին հարցաքննության հրավիրելը պետք է ԱԺ-ում բարձրացվեր վերջինիս անձեռնմխելիության հարցը։

«Հիմա փաստացի ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, քննիչն էլ չժխտեց, ակնհայտ է»,- նշեց Պողոսյանը։

Բացի այդ, փաստաբանն անդրադառնալով քրեական վարույթի նախաձեռնմանը՝  արձանագրելով, որ հանցագործության հատկանիշներ առհասարակ առկա չէին և գրագետ մարդիկ շատ լավ պետք է հասկանային, թե ինչ է ասել Հայկ Մամիջանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ