Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է․
«Տաթև Արցախի անունից հայց է ներկայացվել ընդդեմ իշխանական երկու զրպարտիչների։
Տաթևիկ Վիրաբյանի կալանավորումից հետո իշխանական զրպարտիչների մեծ քանակով ծանր հարձակում սկսվեց նրա նկատմամբ։
Իշխանության հարյուրավոր ֆեյքեր մեկ հրամանով ծանրագույն վիրավորանքներն ու զրպարտությունները տարածեցին Տաթևի հասցեին։ Պատճառը պարզ էր, Տաթևը պայքարում է, որից սարսափում են իշխանության ներկայացուցիչները։
Այդ ծանր հարձակումների մեջ առանձնահատուկ դեր էին ստանձնել Դիանա Մարտիրոսյան (Կոտայքի մարզ) և Անիտա Հարությունյան (Արարատի մարզ) անուններով իշխանական քարոզիչներ, որոնք բազմաթիվ վիրավորանքներ ու զրպարտություններ հրապարակեցին Տաթևի վերաբերյալ։
Տաթևի որոշմամբ և փաստաբան Իրմա Թշաղարյանի աջակցությամբ ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի և Անիտա Հարությունյանի ներկայացվել են դատական հայցեր՝ պատվին և արժանապատվությանը հասցված վնասների հատուցման համար։ Մասնավորապես, Կոտայքի դատարան ենք դիմել Դիանա Մարտիրոսյանի դեմ պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար, ինչպես նաև Արարատի մարզի դատարան Անիտա Հարությունյանի դեմ պահանջելով ներողություն խնդրել վիրավորանքի և զրպարտության համար։ Նշված անձանց դեմ ներկայացրել ենք նաև գույքային պահանջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը