Վերջին երեք օրերին իրավիճակն ավելի է սրվել Արցախում, հիմա Խրամորթից բացի նաև մյուս գյուղերի բնակիչներն են թշնամու կողմից ենթարկվում հոգեբանական տեռորի: Արձանագրում է Տաթև Արցախը ու մանրամասնում, որ երեկ խոշոր զինատեսակներից են կրակոցներ արձակվել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ:
«Քաղաքացիական վիրավոր ունենք, նախօրեին ադրբեջանցիները ականանետով դեպի ավելի խորք են կրակել ու այս ամենը Արցախի իշխանությունների լռության պայաններում, իսկ ՀՀ ում պարզապես խուսափում են իրավիճակին գնահատական տալ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը