31 10 2023

Տաթևն է, նա Արցախցի, է․ Կորցրել է Արցախը, պատերազմում՝ եղբորը․ նաև քաղբանտարկյալ է․ Լիլիթ Գալստյան

Տաթևն է, նա Արցախցի,  է․ Կորցրել է Արցախը, պատերազմում՝ եղբորը․ նաև քաղբանտարկյալ է․ Լիլիթ Գալստյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Տաթևն է, նա Արցախցի,  է։ Կորցրել է Արցախը, պատերազմում՝ եղբորը, նաև՝ ուրիշ հարազատների։

Տաթևը կորցրել է ծննդավայրը, մենք  բոլորս կորցրել ենք մեր Հայրենիքի մի կարևոր մասը։
Մեր բոլորի՝  իրական հայերի, սիրտը հիվանդ է, մեր վերքն՝ անբուժելի․․․
Մենք բոլորս պատանդ ենք, ուրացողի և հայրենադավի պատանդը։
Տաթևը   նաև քաղաքական բանտարկյալ է։

Նա հիմա, առանց տեսակցության իրավունքի, գրեթե երկու ամիս, գտնվում է քրեակատարողական հիմնարկում։

Տաթևն առողջական խնդիրներ ունի, երեկ դարձյալ ուշագնաց է եղել։

Օրեր առաջ Տաթևի իրավունքների պաշտպանությամբ դիմել էի Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար Վասիլիս Մարագոսին։

Պատասխան նամակում Վ․ Մարագոսին  ասում է, թե ՄԻՊ-ի հետ կապի մեջ են, նրա իրավունքները պաշտպանված են․․․

Ավելացնելու բան չունեմ․ Արևմուտքն ասում է և պնդում, թե Հայաստանը տարածաշրջանի անշրջելի ժողովրդավարությունն է․․․

Ու մինչ  Գազայի շարունակվող  ցեղասպանության առջև աչքերը փակած Արևմուտքի հավաքական քաջալերանքով Հայաստանում  ամրապնդվում է «ժողովրդավարությունը», մի ամբողջ ժողովուրդ  էթնիկ զտման  ու հայրենազրկումի է ենթարկվում,  իսկ բոլորս՝ անարժանապատվորեն, շարունակում ենք մեր հաղթանակներն ուրացած, Հայոց պետականության ապագան կասկածի տակ դրած իշխանությունների պատանդը լինել։

Տաթև Վիրաբյանը միակ քաղաքական բանտարկյալը չէ․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ