ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, առերեսվել է գործով տուժողի կարգավիճակ ունեցող 2 կարմիրբերետավորի հետ։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրական գործով ոստիկանության 2 ծառայող տուժող են ճանաչվել, ևս 2-ն էլ վկաներ են։
«Երեկ առերես հարցաքննություններ են տեղի ունեցել Լևոն Քոչարյանի և տուժողի կարգավիճակ ունեցող 2 կարմիրբերետավորի միջև։ Նախաքննության գաղտնիքից ելնելով` չեմ կարող ասել, թե առերես հարցաքննության ժամանակ ինչ են հայտնել նրանք։ Մի բան կասեմ` եթե ըստ վարույթ իրականացնող մարմնի ընկալման` ի սկզբանե իրենց կողմից հայտնած տեղեկությունները սուպերմեղադրական բնույթ են կրել, ապա առերեսումների ժամանակ այդ պատկերը լիովին փոխվեց»,– ասաց փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը