Ակնհայտ է, որ այս դեպքում դեպքում լրացուցիչ քննության և պարզաբանման կարիք կա: Նման կարծիք Yerevan.Today-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տարածված տեսանյութին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանը տեսանյութ էր հրապարակել, որը փաստում էր Նոր Նորքի առաջին զանգվածում տեղի ունեցած ՔՊ կուսակցության նախընտրական հավաքին ուսումնական հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդված մասնակցությունը:
«Ակնհայտ էր, որ վարչական ռեսուրսի չարաշահում է տեղի ունենում, բայց մեր օրենսդրությունն այնպիսին է, որ վարչական ռեսուրսի չարաշահում հասկացությունը ոչ միշտ է որ հանցավոր է և իրենից հանցագործություն է ներկայացնում:
Այս դեպքում դեպքում լրացուցիչ քննության և պարզաբանման կարիք կա: Բայց նաև վստահ եմ, որ որևէ արդյունավետ քննություն այս իշխանությունը իրականացնել չի կարող: Դա նույնիսկ կարող է շատ արհեստական գործընթաց լինել: Գուցե ճիշտն այն է, որ այս պահին քննություն չիրականացվի, որպեսզի հետագայում ավելի արդյունավետ քննություն իրականացվի:
Վարչական ռեսուրսի նման դեպքերը և շատ բաներ էլ կան, որ մենք չենք տեսնում, բայց դրանք բնականաբար ազդեցություն ունենալու են ընտրությունների վերջնական արդյունքների վրա»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը