Բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ այս գործում որևէ իրավական էլեմնետ չկա, հիմնական պատճառը, որ Խաչատուրովը գտնվում է կանալքի տակ, դա խաղաղության կնքվելիք պայմանագիրն է:
«Մի քանի օր առաջ հրապարակվեց Գրիգորի Խաչատուրովի հրամանը, որտեղ նա ասում է, որ Տավուշում ոչ մի հետքայլ չի լինելու: Քանի որ ՀՀ իշխանությունները ակտիվ բանակցում են այդ պայմանագիրը ստորագրելու համար, հասկացել են, որ Խաչատուրովը թույլ չի տա բնագծի փոփոխություն, դրա համար էլ մեկուսացրել են»,- ասաց Մ. Պողոսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը