Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Զուտ ձեզ իրազեկեմ, որովհետև կրկին բոլորիդ փորձում են մոլորեցնել ու սին հույսերով լի տեսիլքներով լցնել:
Հաագայի դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշմամբ բավարարվել է ՀՀ երեք պահանջներից ընդամենը մեկը, մնացած երկուսը մերժվել են ապացույցների անբավարարության հիմքով:
ՀՀ միջնորդության բավարարված մասով Ադրբեջանը պարտավոր է, ըստ իրավական ձևակերպումների, ոչ թե բացել Լաչինի միջանցքը, այլ որպես պետություն զերծ մնալ այն փակ պահելուն ուղղված գործունեություններ կատարելուց (դե, ասենք ՀԿ-ները կփակեն, ասենք «հանուն ժողովրդավարության ու էկո միջավայրի», այնպես, ինչպես ձևակերպվում է այժմ:)
Լաչինի միջանցքի հնարավոր բացվելը մի քիչ այլ պատմություն է, ոմանց հրաժարականներն` այլ: Իրականում կպատմեի, բայց դե այս կամ այն ճամբարի մոլեռանդ հետևորդներին չեմ պատրաստվում զոհել նյարդերս, ուղղակի իրոք ցավալի է այն, ինչ տեղի է ունենում։
Բայց զուտ ի գիտություն ընդունեք, որ բիզնեսմենները փրկիչ չեն լինում, ուղղակի որոշները լավ PR մենեջերներ են ունենում, բայց ոչ այնքան հմուտ, որ բոլորին մոլորեցնեն;).
Ամուլսարի շահագործողի վարկատուն ու Ժակ Ատտալիի գործընկերը վկա:
Րաֆֆին երիցս ճիշտ էր:
Թերևս այսքանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը