21 02 2023

Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց



ՀՀ հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 21-ին, մերժել է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:

Գրիգորի Խաչատուրովի փաստաբան  Հակոբ Ենոքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փաստաթուղթը ձեռքն է, բայց դեռ չի հասցրել ծանոթանալ։ Որոշմանը ծանոթանալուն պես՝ կտարծեն հայտարարություն։

Գրիգորի Խաչատուրովը երեկ՝ 20:00-ից ձերբակալված է եղել, նա մեղադրվում է փողերի լվացման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ