20 12 2022

«Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց 40 օր



«Սիլվայի գործով» նիստը հետաձգվել է մինչեւ հունվարի վերջ։

Նիստի սկզբում պարզվել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացակայում է։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը բացակայում է առողջության պատճառով, ներկայացրել է բժշկական փաստաթղթեր եւ խնդրել դատարանին հետագա նիստն անցկացնել դռնփակ, քանի որ խոսքը անձնական տեղեկատվության մասին է։

Հաջորդ նիստը դատավոր Աննա Դանիբեկյանը նշանակել է հունվարի 31-ին, ժամը 13-ին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ