Շատ ցավում եմ, որ այսօր դատավորները ոչ թե քննարկում են, որ պետական բյուջեն պարտավոր ենք ծախսել դատավորների քանակը ավելացնելու վրա, այլ ասում են, ինչ անենք, որ փող չծախսենք: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:
Ըստ Օրբելյանի լուծումը հետեւյալն է. «Քրեական օրենսգրքով պետք է պաշտոնավարման ցմահ արգելք նախատեսել պետական պաշտոն զբաղեցնող որևէ անձի կողմից դատական համակարգի որևէ որոշում քննադատելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը