Փաստաբան Գայանե Պապոյանն իր ֆեյսբուքյան էջւմ գրել է.
«Տեղեկացնում եմ, որ ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու որոշման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։
Դատարանը որոշել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։ Նոյեմբերի 11-ին կհրապարակվի դատարանի որոշումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը