Ես չեմ զարմանա, որ այս իշխանությունը Քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնի՝ հայրենիքը սիրելը, որի համար պատիժ կնախատեսի: «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով այն մարդկանց, ովքեր քաղաքական դիրքորոշման համար են ազատությունից զրկվել:
«Դա էլ կիրականանա, որովհետև այն, ինչ մենք համարել ենք անիրատեսական ու անհնարին, եղավ, այս թվում Սահամնադրական դատարանի կազմի փոփոխությունը՝ ահակասահմանադրական տարբերակով:
Իմ կարծիքով՝ միջազգային հանրությունը չի արձագանքում տեղի ունեցողին, որովհետև իրենց համար չկա հայրենասիրություն ու ժողովրդավարությունը, որին ես այդքան դեմ եմ, չի ենթադրում ազգային արժեքների պահպանություն, իսկ Հայաստանը այժմ կանգնած է ոչ միայն որպես պետություն վերացման ճանապարհին, այլ նաև որպես ազգ»:
Մանրամասները՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը