26 07 2022

Ինչի՞ հետ է կապված «դատավոր» Ֆարխոյանի քաղաքական հնազանդության գործելաոճը. Հայրապետյան

Ինչի՞ հետ է կապված «դատավոր» Ֆարխոյանի քաղաքական հնազանդության գործելաոճը. Հայրապետյան

Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

Երեկ դատական նիստերի դահլիճում կտրուկ վատացավ Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը, ով տևական ժամանակ գտնվում է կալանքի տակ: Պաշտպանի բազմաթիվ փաստերը, որ կալանքն անհամատեղելի է Վերմիշյանի առողջական վիճակի հետ՝ դատարանին «չի հետաքրքրում»:

Այսօր արդեն, դատավոր Կարեն Ֆարխոյանը, չնայած պաշտպանների փաստարկված պնդումներին առ այն, որ կալանքն անհամատեղելի է ծանր վիրահատություն տարած Արամ Գասպարյանի առողջական վիճակի հետ, մերժեց Գասպարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Ինչ կապ ունեն այս 2 անհեթեթ և փուչիկ քրեական գործեր, կհարցնեք դուք.

Դեռեւս 2020թ. փետրվարին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Նույն գործով անցնում է նաեւ դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրը` Ջոն Ֆարխոյանը, որը եղել է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետը: Վերջինս ևս կալանավորվել էր, սակայն արի ու տես պաշտպանների միջնորդությամբ` գրավի դիմաց ազատ է արձակվել:

Միգուցե հենց «դատավոր» Ֆարխոյանի եղբոր` քրեական գործով անցնելու, նրա «չկալանավորման» երաշխիքների և իշխանությունների հետ պայմանավորվածությունների մասին է վկայում նրա՝ քաղաքական հնազանդության գործելաոճը, բայց անգամ այս պարագայում պատասխանատվությունն անխուսափելի է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ