30 05 2022

Դատախազը և դատավորը տրամադրված չեն, որ նիստն անցնի բաց, հրապարակային․ Արծվիկ Մինասյան



Անհասկանալիորեն դատական նիստը նշանակված էր կես ժամյա ռեժիմով, որի մասին դատավորը տեղեկացրեց այն սկսվելուց հետո՝ երբ արդեն ավարտին մնացել էր 15-20 րոպե»,-Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննության դատական նիստի ավարտից հետո հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Այս նիստում ես ձայն խնդրեցի, պահանջեցի և վերջում նաև միջնորդություն ներկայացրեցի, ըստ որի՝ քանի որ նախորդ դատական նիստում կայացվել է անսպասելի որոշում, ինչի արդյունքում խաթարվել է իրական արդարադատությունը, հանրային շահը, հասարակության տեղեկացվածության իրավունքը, թափանցիկության հիմնարար կանոնը և նկատի առնելով գործի առանձնահատկությունը, տասնյակ հազարավոր տուժողների հարազատների շահագրգռվածություն այս գործում՝ հրատապ կարգով քննության առարկա դարձնել նախորդ դատական նիստում կայացրած որոշումը վերացնելու և վերականգնել դատական նիստը բաց անցկացնելու հնարավորությունը»,-ասաց պատգամավորը և լրագրողներին տեղեկացրեց, որ իր այդ միջնորդությունից հետո դատավորը, առանց որևէ հիմնավորման, հայտնել է, որ դատական նիստն այսօր ավարտում է և հաջորդ նիստը կկայանա հունիսի 1-ին ժամը 12:30-ին:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ