15 05 2022

Մայիսի 3-ին նույն անձի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցրած քննիչը երեկ մեղադրանք է ներկայացրել ՀՅԴ֊ական երիտասարդին. փաստաբան

Մայիսի 3-ին նույն անձի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցրած քննիչը երեկ մեղադրանք է ներկայացրել ՀՅԴ֊ական երիտասարդին. փաստաբան

Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ՝ ժամը 12:00-ին հանդես եմ եկել այս ելույթով, որի շրջանակներում անդրադարձել եմ նաև Արաբկիրի քննչական բաժնի կոնկրետ աշխատակիցների կողմից երեք դաշնակցական երիտասարդների վերաբերյալ գործով կատարված ապօրինություններին։

ԻՍԿ ՀԻՄԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Երեկ՝ ժամը 20:25-ին հիշյալ երիտասարդներից մեկին առաջադրվեց մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ ըստ էության այն բանի համար, որ նա փողոց էր փակել։

ԻՍԿ ՀԻՄԱ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝

Նույն արարքի համար նույն քննիչը 2022թ. մայիսի 3-ին որոշում էր կայացրել նույն անձի նկատմամբ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին։

Սա ուղղակի իրավական «բեսպրեդել» է… և իհարկե՝ հանցագործություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ