06 05 2022

Մանուել Մանուկյանին ձերբակալել են, քանզի ցուցարարների հետ փորձել է անցնել փողոցի չթույլատրված հատվածով․ փաստաբան

Մանուել Մանուկյանին ձերբակալել են, քանզի ցուցարարների հետ փորձել է անցնել փողոցի չթույլատրված հատվածով․ փաստաբան

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Այս պահին Երևան քաղաքի քննչական վարչությունում եմ։ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալել են իր սահմանադրական իրավունքն իրացնող Մանուել Մանուկյանին։

Քիչ անց հավանաբար նաև մեղադրանք կառաջադրեն։

Իսկ հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

Այն բանի համար, որ վերջինս ցուցարարների հետ փորձել է անցնել փողոցի չթույլատրված հատվածով դեպի դիմացի մայթ՝ այդ կերպ խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։

Հ.Գ. Նյութերը նախապատրաստվել են դանիել իոնիսյանի դիմումի հիման վրա))

Բերման ենթարկելիս վնասվածք են հասցրել Մ.Մանուկյանի ձեռքին։ Ըստ բժշկի նախնական գնահատման հնարավոր է կոտրվածք։

Այդ նույն ձեռքից վիրավորվել է պատերազմի ընթացքում և տարել մի քանի վիրահատություն։

Հիմա ո՞րն է տարբերությունը հայի և թուրքի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ