Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդարացվեց «Մարտի 1-ի» գործով: ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը. դատարանը ճանաչեց ու հռչակեց Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։
Վճռաբեկ բողոքը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը գնահատական չի տալիս այս դեպքին. «մինչ այդ բավական մութ գործընթացներ են եղել»։
«Որևէ կարծիք չեմ հայտնի, քանի որ մինչև այդ էլ ՄԻԵԴ-ի որոշման գործընթացները բավականին մութ էին, կառավարությունը դիրքորոշում չէր հայտնել, դրա հիման վրա ՄԻԵԴ-ի որոշում է եղել, այսինքն, ընդհանուր առմամբ, այս ամբողջ պրոցեսը վստահություն չներշնչող է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը