Այդ սկզբունքով պաշտոնների նշանակման վերջը տրվելուն սկիզբ է դրվել 2018 թվականին և այդ քաղաքականությունը շատ հետևողական կերպով շարունակվում է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ վստահ լինելով, թե Հայաստանում էլ ԽԾԲ սկզբունքով պաշտոնների չեն նշանակվում:
«Վարդուհի Գրիգորյանն առողջապահության նախարարությունում է աշխատում կարծեմ վերջին 17 տարիներին, առաջատար մասնագետից երկար տարիների ընթացքում հասել է դեղերի քաղաքականության վարչության պետի պաշտոնին, այնուհետև նշանակվել է աշխատակազմի գլխավոր քարտուղար՝ բացառապես հիմնվելով նրա մասնագիտական կարողությունների, երկարատև աշխատանքային փորձի ու մարդկային հատկանիշների վրա»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը