14 01 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 084-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8015 է:

Հունվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1514 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9666-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 101 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 412, փաստացի բուժվողներինը՝ 4142: Մեկ օրում արվել է 4811 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 630 763 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ