24 01 2021

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 127, մահվան՝ 9 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 127, մահվան՝ 9 նոր դեպք

Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 036 -ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3039 է: Այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է եղել։

Հունվարի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 751 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3790-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 173 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 535, բուժվողներինը՝ 7538 (մեկ օրում նվազել է 55-ով): Մեկ օրում արվել է 1953 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 636765 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ