29 12 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 348 նոր դեպք, մահվան՝ 24

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 348 նոր դեպք, մահվան՝ 24

Հայաստանում դեկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 348 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158 296-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2797 է:

Այլ հիվանդությունից մահվան 2 դեպքէ գրանցվել: Այս դեպքերի թիվը 676 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3473-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1267 է, ընդհանուր առողջացածներինը՝ 140 942, փաստացի բուժվողներինը՝ 13 881 (մեկ օրում նվազել է 943-ով): Մեկ օրում արվել է 2483 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 587 540 թեստ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ