Հայաստանում դեկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 702 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156 142-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2714 է: Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել։ Այս դեպքերի թիվը 663 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3377-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 136 766, փաստացի բուժվողներինը՝ 15 999 (մեկ օրում նվազել է 452-ով): Մեկ օրում արվել է 2743 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 575 910 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը