23 09 2020

Կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, 8 մահ՝ մեկ օրում

Կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, 8 մահ՝ մեկ օրում

Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 877-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 942 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Սեպտեմբերի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 292 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1234-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 350 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43026, փաստացի բուժվողներինը՝ 3617 (մեկ օրում նվազել է 148-ով): Մեկ օրում արվել է 2256 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 268322 թեստ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ