Օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել, հաղորդում է Shamshyn.com-ը:
Ժամը 19:30-ի սահմաններում բանտի աշխատակիցները նկատել են, որ խցում պահվող դատապարտյալ 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ Ա. Կնյազյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը