27 08 2020

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Մարտակերտ, իսկ 1-ը՝ Ճարտար քաղաքներից են: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 274 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 43 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9626 փորձանմուշի հետազոտություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ