30 07 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, մահվան՝ 5

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, մահվան՝ 5

Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք։ Այս մասին հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38 196-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 728 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 225 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 953-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 542 է, ընդհանուր առողջացածներինը՝ 28 366, փաստացի բուժվողներինը՝ 8877 (մեկ օրում նվազել է 288-ով): Մեկ օրում թեստավորվել է 1374 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 161 754 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ