19 07 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 415 նոր դեպք, մահվան՝ 14

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 415 նոր դեպք, մահվան՝ 14

Հայաստանում հուլիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34877-ի: 

 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 641 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հուլիսի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 205 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 846-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 171 է, ընդհանուր առողջացածներինը՝ 23294, փաստացի բուժվողներինը՝ 10737 (մեկ օրում ավելացել է 230-ով): Մեկ օրում թեստավորվել է 1634 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 146717 քաղաքացի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ