11 07 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 489 նոր դեպք, մահվան՝ 16

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 489 նոր դեպք, մահվան՝ 16

Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 392-ի:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 559 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հուլիսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 180 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 739 -ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 710 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19 419, փաստացի բուժվողներինը՝ 11 234 (մեկ օրում ավելացել է 237-ով): Մեկ օրում թեստավորվել է 1888 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 133 104 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ