Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված պոզիտիվ լուր հաղորդելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդկանց զգոնությունը թուլանում է։
Նա հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների ինստիտուտ, որը հիմա չունենք:
Նախարարն ասաց, որ այս պահին տանը սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր չունենք:
«Նաև փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը 13 է: Եթե ամփոփ ասեմ, ապա վիճակը մնում է կայուն, բայց՝ ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա», - ասաց նա, իսկ վարչապետը նկատեց, որ վիճակը անկանխատեսելի է:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը