Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 25 127-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 433 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 143 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 576-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 181 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13 297, փաստացի բուժվողներինը՝ 11254 (մեկ օրում ավելացել է 290-ով):
Մեկ օրում թեստավորվել է 1398 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 110 571 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը