Նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք՝ կատարված 2336 հետազոտությունից: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակման դեպքերին:
«Հաշվի առնելով, որ բացարձակ թիվը ինքնին շատ կարևոր է բուժօգնության հասանելիությունն ապահովելու տեսանկյունից, միևնույնն է իրավիճակը մնում է թեկուզ կայուն, բայց լարված: Հոսպիտալիզացիայի առումով մենք ունենք բավականին բարվոք վիճակ՝ ինչպես վերջին մի քանի օրերին»,-ասաց նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը