Հայաստանում հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 10 009 դեպք:
Թեստերի թիվը կազմում է 59917 (մեկ օրում արվել է 1249 թեստավորում)
Այս պահին բուժվում է 6368 անձ (ավելացել է 472-ով)
Ապաքինվել է 3427 անձ, վերջին մեկ օրում 25-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 158 պացիենտ մահացել է (ավելացել է 19-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը