01 06 2020

440 վարակակիր ծանր վիճակում է, 50-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

440 վարակակիր ծանր վիճակում է, 50-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը լարված վիճակում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ծանր վիճակում ունենք 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի, նրանցից 16-ը միացած են թոքերի արհեսատական օդափոխության սարքին», - ասաց նախարարը՝ հավելելով, որ վերջին օրերին մի քանի նոր ռեանիմացիոն մահճակալներ են ընդգրկվել կորոնավիրուսի դեմ պայքարում եւ եւս մի քանի հիվանդանոցում էլ նախատեսվում են խոշոր ավելացումներ։  

«Արդեն փոքր ավելացումներ ունեցել ենք․ խոսքը Արտաշատի ԲԿ-ի մասին է եւ Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի։ Երեք խոշոր ավելացումներ էլ ունենալու ենք՝ մեկը Աստղիկ բժշկական կենտրոնում՝ մոտավորապես 20 ռեանիմացիոն մահճակալ եւ եւս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում՝ մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ եւ Էրեբունի բժշկական կենտրոնում մոտավորապես 45-ից 50 ռեանիմացիոն մահճակալ եւ այդ գործողությունները կախված են լինելու վարակի տարածման կետից»,- ասաց նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ