27 05 2020

Հունիսի վերջին 500 000 վարակակիր չի լինի․ Թորոսյանը ժխտեց իր կանխատեսումը

Հունիսի վերջին 500 000 վարակակիր չի լինի․ Թորոսյանը ժխտեց իր կանխատեսումը

ԱԺ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության: 

Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն հիվանդանոցներում օգնության մասին է:

«Մենք առաջին օղակի միջոցով օգնություն ենք տրամադրում նաեւ տանը»,-ասաց նախարարը:

Թորոսյանը նաեւ հայտնեց, որ հանրության բոլոր անդամները, ներառյալ՝ պատգամավորներն ու նախարարները, պետք է ճիտշ կրեն դիմակը, հաճախ ախտահանեն ձեռքերը:

Թորոսյանը նաև նշեց, որ մինչեւ հունիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 000-ի: Ա

«Ես ասել եմ, որ մինչեւ հունիսի վերջ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կարող է հասնել 500 000-ի: Բարեբախտաբար, մինչեւ հունիսի վերջ նման թիվ չի լինի, նույնիսկ եթե շարունակենք աճ գրանցել»,-նշեց նախարարը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ