15 05 2020

Ինչո՞ւ են Վրաստանում անհամեմատ քիչ դեպքեր գրանցվում․ Թորոսյանի պարզաբանումը

Ինչո՞ւ են Վրաստանում անհամեմատ քիչ դեպքեր գրանցվում․ Թորոսյանի պարզաբանումը

Արսեն Թորոսյանը, Ազատություն Հ/Ը-ի եթերում անդրադառնալով հարցին, թե Վրաստանում նախորդ օրը հաստատվել է 4 դեպք, իսկ Հայաստանում 184, այդ համեմատությունն արդյոք վկայո՞ւմ է, որ Վրաստանի իշխանություններն ավելի արդյունավետ են պայքարել վարակի տարածման դեմ, նշեց, որ Վրաստանը 1 միլիոն բնակչի հաշվով արել է 9 հազար թեստ, իսկ Հայաստանն արել է 12 հազար 650 թեստ։ Ա

Նախարարն ասաց, որ կարեւոր են նաեւ թեստավորման խմբերը. «Ես ողջունում եմ իմ կոլեգաների էֆեկտիվ քայլերը՝ պայքարելու այս հիվանդության դեմ, հուսով եմ, որ նրանց այսուհետ էլ կհաջողվի մնալ ցածր թվերի վրա։ Ես խոսում էի Չինաստանի դեսպանի հետ, եւ նրանք նույնպես անհանգստացած են, որ հնարավոր է՝ տեղի ունենա կրկնակի բռնկում։ Այսօրվա թվերը ոչինչ չեն երաշխավորում ապագայի տեսանկյունից, եթե ուզում են վերադառնալ նորմալ, կամ նոր կենսակերպի»։

Հարցին՝ արդյոք ինքը համաձա՞յն է այն քննադատության հետ, որ իրավապահները պատշաճ հսկողություն այս ամիսներին չեն իրականացրել, Կառավարության ներքին քննարկումներում բարձրաձայնվե՞լ է այդ հարցը, նախարարը պատասխանեց. «Պետական կառավարման բոլոր մարմիններն էլ իրենց աշխատանքը բարելավելու միշտ տեղ ունեն, այդ թվում՝ մենք։ Եթե խոսենք թերացումներից, ապա չեմ վարանի ասել, որ այնպես չի՝ առողջապահական համակարգը գործել է 100 տոկոսո էֆեկտիվությամբ, իսկ որեւէ այլ համակարգ՝ ավելի ցածր»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկրորդ անգամ չի թեստավորվի, իրեն լավ է զգում։

«Լավ եմ։ Երկրորդ անգամ հավանաբար չեմ թեստավորվի, որովհետեւ ինքնամեկուսացման ռեժիմից դուրս գալու համար կրկնակի թեստավորման անհրաժեշտություն չկա։ Կոնտակտավոր լինելու հանգամանքն էլ բոլորին հայտնի է՝ նախարարությունում կան մեր աշխատակիցների մոտ հաստատված դեպքեր։ Այնպես է ստացվել, որ ոմանք ավելի մոտիկից են շփվել եւ համարվում են կոնտակտավոր, կան աշխատակիցներ էլ, որ շարունակում են իրենց աշխատանքը, բայց պահպանելով կանոնները»։

Հարցին՝ արդյոք ինքը Առողջապահության նախարարությունո՞ւմ է մեկուսացել, նախարարն ասաց. «Աշխատանքի վայրում եմ, պրակտիկորեն ոչ մեկի հետ չեմ շփվում, հեռախոսով եւ կապի այլ միջոցներով է շփումը։ Կմնամ մինչեւ մյուս ուրբաթ, դրանից հետո հուսով եմ՝ սիմպտոմներ չի զարգանա իմ մոտ եւ կանցնեմ նորմալ աշխատանքային ռեժիմի»։

Նախարարը նաև նշեց․ «Տրանսֆորմացնելով մեր պայքարի գործիքները՝ գուցե այդ մարդկանց գտնելու քաղաքականություն էլ չվարենք»։

Հարցին՝ այսօրվա պատկերով կանխատեսելի վարակակիրների վատագույն սցենարը ի՞նչ թիվ կարող է լինել, նախարարը պատասխանեց. «Դա շատ անշնորհակալ գործ է ցանկացած երկրի համար։ Բազմիցս հրապարակել եմ  նման թվեր, թե, օրինակ՝ վատագույն սցենարը որը կարող է լինել, օրինակ՝ 500 հազար վարակակրով։ Բայց որքան էլ շատանում է մեր վարակակիրների թիվը, մենք նման թվեր դժվար թե ունենանք։ Ավելին, տրանսֆորմացնելով մեր պայքարի գործիքները, գուցե այդ մարդկանց գտնելու քաղաքականություն էլ չվարենք»։

Թորոսյանը պատմեց, որ իրեն շատ հարազատ մարդկանցից մեկը Մոսկվայում ունի թոքաբորբ, որը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է կորոնավիրուսով, սակայն նրան ոչ վերջում, եւ ոչ էլ սկզբում թեստավորում չեն արել. «Նրան նշանակել են դեղորայքային բուժում, քանի որ շատ վատ սիմպտոմներ չունի։ Եվ դա չէր էլ հաշվարկվելու որպես կորոնավիրուսի դեպք։ Մենք աստիճաբանար կգնանք այդ մոտեցմանը՝ պահելով թեստավորման ծավալները»։

 

Թորոսյանը նշեց՝ մենք ունեինք մոտ 2400 մեկուսացված քաղաքացի, այս պահին մեկուսացված քաղաքացիները 934-ն են. այդ թիվը այս պահին եղած քաղաքացիների թիվն է, որովհետեւ ընդհանուր մեկուսացվածների թիվը մեծ է 7000-ից։ 

Հարցին՝ եթե քաղաքացին վարակակիր է, սակայն ախտանիշներ չունի եւ տուն է ուղարկվելու, արդյոք իրեն տեղորոշման համակարգով վերահսկե՞լու են, Թորոսյանն պատասխանեց. «Այո, մենք անցնելու ենք ինքնամեկուսացման ռեժիմի՝ թե կոնտակտավոր անձանց համար, կամ Հայաստան ժամանած նոր քաղաքացիների, եւ թե այն քաղաքացիների, որոնք ունեն վարակի հաստատում, բայց չունեն սիմպտոմ։ Տեղորոշման համակարգից զատ նաեւ ձեւավորվել են 119 շրջիկ խմբեր՝ բժշկից, ոստիկանից եւ ԱԻՆ աշխատակցից, որոնք նաեւ տնային այցեր են իրականացնելու, որպեսզի հսկեն կանոնների պահպանումը»։

 

Հարցին՝ եթե վարակակիրը կամ կոնտակտավորը բազմանդամ ընտանիքից է եւ չի կարող մեկուսանալ, այդ դեպքում ի՞նչ մեխանիզմներ կան, նախարարն ասաց. «Դեպքերը կարող են տարբեր լինել, սակայն մոտեցումները պետք է բոլորի համար ունիվերսալ լինել, քանի որ մենք չենք կարող մեկուսացվածներին հավերժ հյուրանոցներում պահել»։

«Մեր հասցեին հնչող մեղադրանքների մի մասը պայմանավորված է մեր անկեղծությամբ եւ ազնվությամբ։։«Մեջբերում եմ այս 2 օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչը, որ ազատ տարածքներում կամ սովորական քաղաքացիներին պետք  չէ դիմակ կրել, եւ նման կոչ արել եմ նաեւ ես, եւ ես կարող եմ հիմնավորել, թե ինչու եմ այդ կոչն արել, եւ ինչու ենք հիմա արդեն պարտադրում դիմակ կրել։ Առաջինը կոչն արվել է այն ժամանակաշրջանում, երբ կար դիմակների մեծ դեֆիցիտ ամբողջ աշխարհում, այնպիսի դեֆիցիտ, որ բուժաշխատողները պարզապես զրկված էին դիմակներից։ Իհարկե, մեզ մոտ չի եղել գեթ 1 օր, որ բուժհաստատություններում դիմակ չլինի, սակայն մենք եղել ենք մազի վրա, մենք օր ենք ունեցել, որ ընդամենը 1000 դիմակ ենք ունեցել, պատկերացրեք 1000 դիմակը ոչինչ է, բայց մենք հասցրել ենք մատակարարումը։ Այդ կոչերը միտված են եղել դիմակների ճշգրիտ հասցեատերերին հասնելու տրամաբանությունից, որպեսզի դիմակը պարզապես չօգտագործվի քաղաքացու կողմից, սակայն դրա պատճառով բժիշկը, որ տասնապատիկ ավելի մեծ ռիսկի տակ է, չկարողանա դիմակ կրել»,– ասաց նա»։

 

Թորոսյանի խոսքով, այնուամենայնիվ, դիմակների էֆեկտիվությունն ապացուցված է եւ կոնկրետ օրինակ բերեց՝ եթերում դիմակ կրելով. «Եթե խոսքը բաց տեղ, պարզապես իրար կողքի կանգնած 1–2 մետր հեռավորության վրա դիմակով խոսելուն է վերաբերում եւ առանց դիմակի, ապա այո, միգուցե դիմակը ոչինչ չփոխի, բայց եթե խոսքը հասարարական տրանսպորտում կամ որեւէ փակ վայրում դիմակ կրելուն է վերաբերում, դիմակը պաշտպանում է շատ մոտ շնչելուց եւ ամենակարեւորը՝ ձեռքերը բերանին, քթին եւ աչքերին հպելուց։ Հետեւաբար այդ ամենը, ինչ ասվել է, ունեցել է նպատակ եւ ոչինչ չի չեղարկվել, եթե հիմա ինձ ընտրության առաջ դնեն, ասեն ունես 10 դիմակ, կտաս 10 սովորական քաղաքացո՞ւ, թե՞ բուժաշխատողի, պատասխանը միշտ լինելու է 10 բուժաշխատողի, բայց քանի որ մենք ունենք հասանելիություն դիմակների եւ խնդիր ունենք տարածումը մեր նոր կենսակերպի շնորհիվ կանխելու, ապա այո, դիմակ կրելու պարտադիր պահանջը շատ կարեւոր է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ