ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մի շարք բժշկական կլինիկաների ազգությամբ հայ բժիշկները Zoom հարթակի միջոցով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոնի» բժշկական անձնակազմի համար անցկացրել են նոր կորոնավիրուսի (COVID-19) հիվանդների բուժմանն առնչվող խորհրդատվություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Ոլորտի պատասխանատուների փոխանցմամբ՝ հեռավար խորհրդատվությունը արդյունավետ էր, քանի որ հանգամանորեն քննարկվել են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված հարցեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը